Լրահոս
Միջազգային
14:30
21.04.26
282

ԵՄ-ն Կիևին 90 մլրդ եվրոյով ֆինանսավորելու կարևոր որոշումներ կընդունի․ Կալաս

Img default alt hy

Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը համայնքը կարևոր որոշումներ կկայացնի Կիևին 2026-2027 թվականների համար 90 միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ, որն արգելափակում են Հունգարիան և Սլովակիան։

«Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի հարցով մենք կարևոր որոշումներ կկայացնենք չորեքշաբթի օրը», - ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ, չնայած ընտրություններում իր պարտությանը, Բուդապեշտի դիրքորոշումը չի փոխվել. 90 միլիարդ եվրոն չի ապաարգելափակվի, քանի դեռ Հունգարիան չի սկսել ռուսական նավթ ստանալ «Դրուժբա» նավթամուղով։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլոֆ Ջիլը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ավելի վաղ չէր կարողացել հաստատել՝ արդյո՞ք Եվրահանձնաժողովը երեքշաբթի սպասում է նավթամուղի գործարկմանը, որի աշխատանքը Կիևը դադարեցրել էր հունվարի 27-ին։