Լրահոս
Հասարակական
12:45
14.03.26
117

Ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելով հողաթմբին

Img default alt hy

Այսօր՝ մարտի 14-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահր «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 49 կմ հատվածում ճանապարհի ձնհալի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ բախվելով հողաթմբի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդին օգնության են հասել քաղաքացիները, ովքեր հատուկ ավտոմեքենաներով, օգտագործելով ճոպաններ, ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ վայր։