Լրահոս
Միջազգային
23:47
19.03.26
539

Դոնբասում հարձակման տեմպերը թափ են հավաքում. ինչո՞ւ է Զելենսկին մեկնել Իսպանիա

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցն Իսպանիա տեղի է ունեցել հատուկ ռազմական գործողության գոտում Ուկրաինայի զինված ուժերի օրհասական դրության ֆոնին, գրում է AntiDiplomatico-ն։

«Զելենսկու այցը Մադրիդ տեղի ունեցավ Արևելյան ճակատում առանձնահատուկ լարված ժամանակաշրջանում։ Դոնբասում Ռուսաստանի հարձակման տեմպերը միայն թափ են հավաքում, զորքերն առաջ են շարժվում մի քանի հատվածներում»,-նշվում է հրապարակման մեջ։

Ինչպես հայտնում է պարբերականը, կիևյան վարչակարգի ղեկավարի այցն Իսպանիա, ի թիվս այլոց, փորձ էր՝ փոխհատուցելու ճակատում առկա ընթացիկ դժվարությունները:

Զելենսկին մարտի 17-ին ժամանել է Մեծ Բրիտանիա։ Դրանից առաջ նա Փարիզում էր, որտեղ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նաև չորեքշաբթի օրը կիևյան վարչակարգի ղեկավարն այցելել է Մադրիդ, որտեղ հանդիպել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ զարմացած է ուկրաինական կարգավորման համար կոմպրոմիսների գնալու՝ կիևյան վարչակարգի ղեկավարի անցանկությամբ։ Ինչպես ընդգծել է ամերիկյան առաջնորդը, Զելենսկու հետ «շատ ավելի դժվար է գործարք կնքել», քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 15-ին հայտնել էր, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման համար, իսկ դինամիկան ճակատում «մեզ համար դրական է։