Լրահոս
Միջազգային
12:15
14.03.26
277

Դմիտրիևը ԵՄ առաջնորդներին խորհուրդ է տվել սովորել Ջեֆրի Սաքսից և հասկանալ սեփական սխալները

Img default alt hy

Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) ղեկավար, արտերկրի հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին խորհուրդ է տվել դիտել ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսի տեսանյութը՝ էներգետիկ քաղաքականության մեջ իրենց սխալները գիտակցելու համար։

«Այս կարճ տեսանյութն այնքան գրավիչ չէ, որքան Կայայի Marvel-ի կոմիքսները, սակայն այն հիանալի կրթական նյութ է, որը կօգնի Կայային և Ուրսուլային դառնալ ավելի խելամիտ, հասկանալ իրենց սխալները էներգետիկ քաղաքականության մեջ և իմանալ, թե ինչ է լինելու հետո»,- գրել է Դմիտրիևը X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Կիպրոսից եվրոպատգամավոր և տեսաբլոգեր Ֆիդիաս Պանայոտուի գրառումը։

Տեսանյութում, որին հղում է անում Դմիտրիևը, տնտեսագետ Ջեֆրի Սաքսը Պանայոտուին բացատրում է, թե ինչու է ԵՄ էներգետիկ կուրսը Եվրոպային տանում դեպի ճգնաժամ։ Ըստ Սաքսի՝ ռուսական նավթից հրաժարվելը շատ թանկ կնստի Եվրամիության վրա, քանի որ ամերիկյան հումքը մի քանի անգամ թանկ է, այն դեպքում, երբ էներգակիրների գները միայն աճում են Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով։ Նա կարծում է, որ Եվրոպային սպառնում է զանգվածային ապաարդյունաբերականացում (դեինդուստրիալիզացիա) և ինքնակործանում՝ ռուսական նավթից ու գազից հրաժարվելու պատճառով։