Լրահոս
Քաղաքական
11:46
28.02.26
352

Դե, ինչ՝ ԱՄՆ-ն ևս պաշտոնապես հայտարարեց, որ Իրանի դեմ սկսել է ռազմական գործողություն․ Վարդան Ոսկանյան

Img default alt hy

Դե, ինչ՝ ԱՄՆ-ն ևս պաշտոնապես հայտարարեց, որ Իրանի դեմ սկսել է ռազմական գործողություն, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Չնայած Թեհրանի հյուսիսային և արևմուտքին՝ հիմնականում կառավարական հաստատությունների շենքերին, հարվածներին՝ առայժմ չկան տեղեկություններ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում զոհերի մասին։

Ի տարբերություն 12-օրյա պատերազմի, կարծես թե չի աշխատել Իրանի ներսում իսրայելական լրտեսական ցանցը, որի միջոցով էլ նախկինում թիրախավորվել էին Իրանի ռազմական վերնախավի մի շարք գործիչներ, ինչը ցուցիչ է, որ Թեհրանում դասեր են քաղել նախորդ պատերազմի փորձից»։