Լրահոս
Իրավական
16:27
17.03.26
339

Դատարանը վերացրել է Մկրտիչ Սրբազանի նկատմամբ տնային կալանքը

Img default alt hy

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով:

Նրան արգելվում է հաղորդակցություն ունենալ վարույթի մասնակիցների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ, այցելել թեմի նստավայր։ 

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:

Մկրտիչ եպիսկոպոսն այս մեղադրանքները չի ընդունել: