Լրահոս
Իրավական
10:10
28.03.26
1 536

Դատարանը վճռել է, որ Ալեն Սիմոնյանի ու նրա օգնականի դեմ քրգործ պետք է հարուցվի

Img default alt hy

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2026 թվականի մարտի 23-ի «Բողոքը քննելու վերաբերյալ» որոշմամբ Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Էդգար Ղազարյանի բողոքը բավարարվել է։

Դատարանը վարույթի հանրային մասնակցին պարտավորեցրել է վերացնել Էդգար Ղազարյանի իրավունքների խախտումը և Էդգար Ղազարյանի հաղորդման վրա նախաձեռնել քրեական վարույթ։

Խոսքը վերաբերում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և նրա օգնական Կարլեն Գրեյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործության կատարմանը, այն է՝ ՀՀ քաղաքացու հանդեպ խտրականություն ցուցաբերելուն՝ պայմանավորված աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքներով։