Լրահոս
Քաղաքական
23:20
06.03.26
126

Չտեսնված խաղաղության կղզյակը՝ եռացող ջրերում. բարոյականության մասին են հիշեցնում ՀՀ իշխանությանը

«Այսպիսի եռացող տարածաշրջանում Հայաստանը խաղաղության կղզյակ է»,- ՔՊ-ական Արման Եղոյանն է այս հայտարարությունն արել խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: Ըստ ՔՊ-ականների՝ տարածաշրջանային իրավիճակի հետ կապված ռիսկեր չկան: «Կղզյակ հասկացությունը լավ չի, միանգամից կարող էին կոչել խաղաղության բաստիոն,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսպես է արձագանքել ՔՊ-ական պատգամավորի հայտարարությանը և պնդել՝ փուչ խոսքեր են խաղաղության մասին Փաշինյանի վստահեցումները: