Լրահոս
Հասարակական
22:46
18.04.19
153

Ցեմենտի հարցով կառուցապատողները ևս դժգոհ են


Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին: ԲՀԿ ղեկավարը կառավարություն է եկել կեսօրից հետո: Վարչապետի մամուլի խոսնակն ասել է, որ զրույցի ընթացքում նրանք խոսել են նաև Արարատ ցեմենտի շուրջ ստեղծված իրավիճակից: Ինչպես գիտեք, Ծառուկյանը վրդովված էր խորհրդարանի տնտեսական հանձնաժողովում ընդունված որոշումից, որով Իրանից ներկրվող ցեմենտի հումքը՝ կլինկերը կարելի է ներմուծել առանց հարկի: Այն որոշումը, ըստ ԲՀԿ ղեկավարի վտանգի տակ է դնում իրեն պատկանող Արարատ ցեմենտի գործունեությունը: Այս հարցը այսօր քննարկվել են նաև կառուցապատողներն ու պատգամավորները: