Լրահոս
Միջազգային
15:39
17.03.26
219

«Բրյուսելի վատթարագույն ղեկավարները վերջին տասնամյակներում». El Pais-ի կոշտ անդրադարձը ֆոն դեր Լայենին, Կալասին և Ռյուտեին

Img default alt hy

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հնարավոր է, վերջին տասնամյակների ընթացքում Բրյուսելում եվրոպական և եվրոատլանտյան կառույցների ղեկավարության վատթարագույն ներկայացուցիչներն են։ Նման կարծիք է բերված իսպանական El Pais թերթի հոդվածում, որն առնչվում է Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ռազմական գործողությանը:

Ըստ պարբերականի վարկածի՝ դրա բազմաթիվ ապացույցներ կարելի էր տեսնել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում, ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին հանդարտեցնելու քաղաքականության մեջ, որը չաշխատեց, ինչպես նաև Գազայի հատվածի իրավիճակի վերաբերյալ Եվրոպայի դիրքորոշման մեջ։ «Բրյուսելյան վերնախավի՝ հսկայական «բանանի կեղևների» վրա սայթաքելու հակումն ի վերջո անդրադարձավ նաև Կալասի վրա, ում սևեռվածությունը Ռուսաստանի թեմայով ազդում է օրակարգային այլ հարցերի վերաբերյալ նրա դիրքորոշումների վրա», - գրում է հրատարակությունը։

Իր հերթին, թերթի լրագրողների կարծիքով, Ռյուտեն՝ Իրանի վրա հարձակումների ֆոնին, կրկին անսահման շողոքորթություն է դրսևորել ամերիկյան նախագահի նկատմամբ։ Ինչ վերաբերում է ֆոն դեր Լայենին, ապա նրա «չափազանց ատլանտիզմը և պրոիսրայելական դիրքորոշումն արդեն իսկ հանգեցրել են լուրջ սխալների»։ «Այս անգամ նա ստիպված եղավ հերքել սեփական խոսքերն ընդամենը 48 ժամվա ընթացքում, - նշում է թերթը։ - Այս պահին նրա վստահության մակարդակը գտնվում է Ռյուտեի մակարդակի հարևանությամբ»։