Լրահոս
Քաղաքական
20:22
16.03.26
113

Բոլորը նույնը չեն. չեն կարող հայրենիք հանձնողն ու կառուցողը նույնը լինել. Քրիստինե Վարդանյան

Img default alt hy

Եթե դուք այսօր կասկածում եք, եթե վախենում եք նորից հուսախաբ լինել՝ դա բնական է, բայց չենք կարող թողնել, որ հուսալքությունը կործանի մեզ։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Եթե դուք մտածում եք, որ ձեր ձայնը ոչինչ չի փոխում, եթե մտածում եք, որ բոլորը նույնն են, ապա հարցրեք ինքներդ ձեզ՝ այդ դեպքում ինչո՞ւ են նրանք միլիարդներ ծախսում ձեզ հենց դրանում համոզելու համար։

Ո՛չ, բոլորը նույնը չեն։ Նույնը չեն նրանք, ովքեր հայրենիք են հանձնում, և նրանք, ովքեր հայրենիք են կառուցում։ Նույնը չեն նրանք, ովքեր մեր ինքնության դեմ են գործում, և նրանք, ովքեր պատրաստ են զոհվել այն պաշտպանելու համար։ 

ՈՒրեմն նրանք գիտեն ձեր ուժը իմացեք նաև դուք ու խնդրում եմ՝ մի՛ վախեցեք սեփական ուժերից։ Մի վախեցեք ամենավախկոտներից
Այսօր պետությունները նվաճում են տիեզերքը, գիտության տարբեր ճյուղերը, սովորում են բարդագույն խնդիրները լուծել ամենաքիչ ռեսուրսներով, մինչդեռ մեզ փորձում են պահել ներքին անպտուղ կռիվների մեջ։ Մեզ ասում են՝ մեր ուժը սպառված է, մենք պետք է սահմանափակվենք, վախենանք անգամ երազել։ Բայց մեր ուժը չի սպառվել, մեր ուժը պարզապես կալանավորված է հուսահատության, խաղամոլության և թմրահամաճարակի ճիրաններում։

Մենք չենք ուզում պարզապես խոսելու այդ խնդիրների մասին, մենք ուզում ենք արմատախիլ անել դրանք»,- նշել է պատգամավորը։