Լրահոս
Քաղաքական
16:36
13.03.26
564

Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակության 70 տոկոսը Փաշինյանին դեմ է. Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Հայաստանն այս ընտրական պրոցեսներից առաջ հետաքրքիր իրավիճակում է, իշխանության հիմնական, առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, փաստացի իշխանությունը պայքարում է նրա նկարի դեմ միայն: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Իշխանության հիմնական մրցակիցը, ումից իրենք փաստացի վախենում են, սահմանափակված է խոսքով ու ժողովրդի հետ շփման հնարավորությամբ: Բայց, անգամ դրանից հետո՝ հարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը աջակցում է Սամվել Կարապետյանին ու նրա ուժին: