Լրահոս
Հասարակական
21:39
20.10.25
3 064

Բեռնատարների վարորդները փակել են Բագրատաշենի մաքսային անցակետը

Img default alt hy

Կառավարությունից, Արտգործնախարարությունից, Ռուսաստանի դեսպանատնից սպառիչ պատասխան չստանալուց հետո բեռնատարների վարորդները մեքենաներով փակել են Բագրատաշենի մաքսային անցակետը։

Նշենք, որ նրանք պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում Ռուսաստանում կարող են գտնվել մինչև 90 օր, նախկին 180 օրվա փոխարեն։