-
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26 -
Իրավական
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և թաքցրել դին կիսակառույց շինությունում
16:0923.07.26 -
Հասարակական
Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը
15:4523.07.26 -
Հասարակական
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. Տեր Եսայի․ «Սպուտնիկ Արմենիա»
15:2023.07.26
Բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների 26 պատգամավոր, այն է՝ խորհրդարանի մեկ հինգերորդը, 2022 թ. հունվարին դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Այս տարի ապրիլի 16-ին դատարանը հրապարակեց իր որոշումը։ Այն քննարկումների կիզակետում հայտնվեց։ Մի կողմից՝ նշվեց, որ դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել օրենքի համապատասխան դրույթները, բայց մյուս կողմից, երբ իրավաբանները «բացում» են որոշման բոլոր նրբությունները, չասենք այլ, բայց բավականին հետաքրքիր պատկեր ենք ունենում։ Փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ զրույցում անդրադառնում ենք ՍԴ-ի արձանագրած կարևոր դիտարկումներին։ Նախ՝ նա ընդգծում է՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը որևէ մի իրավիճակում չի վիճարկվել, այսինքն՝ ողջամիտ է, որ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա լինի բռնագանձման։ «Այլ հարց է, որ նշվածը պետք է ունենա իրավական, օրինական բոլոր երաշխիքները։ Դրա մասին մեզ տարիներ առաջ հուշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Ի դեպ, այս ինստիտուտը հետխորհրդային երկրներից առաջիններից մեկը ներդրել է Վրաստանը, այնուհետև՝ Բուլղարիան և այլն։ Բոլորի վերաբերյալ ՄԻԵԴ-ը տվել է հստակ երաշխիքներ՝ թե՛ ընթացակարգային, թե՛ բովանդակային իմաստով, թե ինչպես պետք է տեղի ունենա այդ ապօրինի գույքի բռնագանձումը, ինչ դեպքերում այն չի կարող տեղի ունենալ և, առհասարակ, որո՞նք են նման վարույթ հարուցելու օրինական հիմքերը, ապացուցման բազան և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վարդևանյանը։
Հիշեցնում է՝ Հայաստանում 2020 թվականին ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն այդ՝ մի շարք հարցերի վերաբերյալ պատասխան չէր տալիս՝ կա՛մ ընդհանրապես չէր տալիս, կա՛մ այնպիսի պատասխաններ էր տալիս, որոնք հակասության մեջ էին մտնում եվրոպական ստանդարտների հետ։ «Ի վերջո, առաջին հերթին ո՞վ է շահագրգռված, որ նշված, այսպես ասած, օրենսդրական միջազգային չափանիշները պահպանված լինեն։ Դրա առաջնային պատասխանատուն պետք է լինի պետությունը։ Մի հետաքրքիր հանգամանք բացահայտեմ՝ ՍԴ որոշումից հետո, եթե այսպես քաղաքական բնույթի հայտարարությունները չդիտարկենք, մասնագիտական հանրույթի, անկախ քաղաքական կողմնորոշումից, դիրքորոշումն այն էր, թե ինչքան կարևոր էր այդ որոշումը։ Նույնիսկ նկատել էի, որ Սահմանադրական դատարանի արդեն նախկին դատավոր Վահե Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում նշեց, թե որքան կարևոր՝ կանխարգելիչ նշանակություն ունի ՍԴ որոշումը հնարավոր իրավունքների խախտումների տեսանկյունից։ Այսինքն՝ արդեն փաստ է, որ օրենքը այնպես, ինչպես ընդունվել էր, և այնպես, ինչպես կիրառվում էր, հանգեցնում էր իրավունքների խախտումների, որոնք, արձանագրենք, Սահմանադրական դատարանի որոշմամբ որոշակի իմաստով կանխարգելվելու են»,-նշում է մեր զրուցակիցը։
Այնուհետև անդրադառնում է Սահմանադրական դատարանի որոշման մի քանի կարևոր շեշտադրումների, որոնք ամբողջ պրակտիկայի տեսանկյունից էական մեծ փոփոխությունների են հանգեցրել և հանգեցնելու են։ «Առաջինը՝ պաշտոնատար անձի դեպքում կատարվում են ուսումնասիրություններ և դրա շրջանակներում ներկայացվում է գույքի բռնագանձման պահանջ, որոշման համաձայն՝ մինչև պաշտոն ստանձնելու գույքային ծավալը, այսինքն՝ այն գույքը, որն ունեցել է մինչև պաշտոն ստանձնելը, ամբողջությամբ օրինական է։
Նույնիսկ եթե դատախազությունը խնդիրներ է տեսնում, չի կարող դրա վերաբերյալ պահանջ ներկայացնել։ Սա օրենքում գրված չէր, չնայած միջազգային փորձը դա հուշում էր։ Ի դեպ, օրենքը չէր ուղարկվել Վենետիկի հանձնաժողով՝ մասնագիտական կարծիք ստանալու համար, թե ինչո՞ւ, դա այլ հարց է։ Երկրորդ շատ կարևոր հանգամանքը՝ եթե ուսումնասիրությունը սկիզբ է առել ենթադրյալ հանցանքի հիման վրա, պարզաբանեմ՝ ոչ թե զուտ պաշտոնատար անձ լինելու կարգավիճակի տեսանկյունից, այլ ենթադրյալ հանցանքից է բխեցվել և դրա վրա է կառուցվել դատախազության ուսումնասիրությունը, այդ դեպքում գործ ենք ունենում հետևյալ իրավիճակի հետ. դատախազությունը պարտավոր է հիմնավորել գույքի բռնագանձման իր պահանջի և այդ ենթադրյալ հանցանքի միջև կապը։ Շրջանակ է դրվում՝ մեղսագրվող արարք, դրա ծավալ, դրա շրջանակներում ապօրինի ենթադրյալ գույքի բռնագանձման պահանջ։ Ոչ թե մեխանիկորեն ամբողջ հնարավոր և անհնարին գույքեր, այլ ենթադրյալ հանցանք և դրա հետ կապ։ Մասնագիտական հանրույթն առաջին իսկ օրվանից արձանագրում էր նշվածը՝ ելնելով ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից։ Բայց չեք գտնի մեկ ուսումնասիրություն կամ մեկ հայց, որտեղ այս պահանջը պահպանված լինի։ Ի դեպ, նաև տեղյակ եմ, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ դատարանները, դատախազները հստակ արձանագրել են, որ իրենք նշվածը չեն դիտարկում, որովհետև օրենքում գրված չէ, Եվրոպական դատարանի որոշումներն էլ անտեսում են։ Հիմա ՍԴ-ն այս շատ պարզ ճշմարտությունը ևս արձանագրեց, որի պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են, որովհետև եթե հայցում տեղ չի գտել այս կապի վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջը, այդտեղ ևս գործ ենք ունենալու մերժված հայցերի հետ։ Երրորդ շատ կարևոր բաղադրիչը, որը մասնագիտական առումով չափազանց կարևորում եմ, վաղեմության ժամկետի ինստիտուտն է, որը Սահմանադրական դատարանն ուղիղ արձանագրել է, որ թե՛ մինչև օրենքի ընդունումը և թե՛ օրենքին հաջորդող ժամանակահատվածի համար պետք է լինի վաղեմության ժամկետ։ Սա ևս շատ տրամաբանական է, և կրկին ոչ թե մեր Սահմանադրական դատարանի նորարարական դիրքորոշումն է, մոտեցումը, այլ բխում է միջազգային փորձից։ Եթե այս օրենքն ուղարկված լիներ Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու համար, այն ուղիղ արձանագրելու էր, որ վաղեմության ժամկետի վերաբերյալ օրենքում պետք է դրույթներ նախատեսվեն, և առանց դրա օրենքը խնդրահարույց է։ Բայց, ավաղ, դա չէր կատարվել։ Երբ Սահմանադրական դատարանն օրենքի սահմանադրականությունը քննության առնելու շրջանակներում այն ուղարկել էր Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար, Վենետիկի հանձնաժողովն ուղիղ դա գրել էր և, ի դեպ, առաջարկել էր ժամկետի մոտեցում էլ, այն է՝ տասը տարի։ Հետաքրքիր հանգամանք նշեմ՝ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակմանն արդեն հաջորդել է մոտ երկու ամիս, բայց չեմ տեսել որևէ մի հանրային քննարկում նշված հարցի վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնյաների համար։ Սահմանադրական դատարանի որոշման այդ դրույթն ուղիղ հասցեագրված է օրենսդրական նախաձեռնություն ունեցող սուբյեկտներին, այն է՝ Ազգային ժողով, կառավարություն»,-հավելում է իրավաբանը։
Սահմանադրական դատարանն օրենքի մասով տվել է հստակ պատասխաններ։ Իսկ կարո՞ղ են դատարանները և իրավապահ մարմինները տարբերակներ գտնել ՍԴ որոշման կատարումը շրջանցելու համար։ «Սահմանադրական դատարանն իր որոշմամբ նաև արձանագրել է, որ ոչ բոլոր հարցերին է անդրադառնում, այսինքն՝ նույնիսկ դուռը բաց է թողել հնարավոր այլ խնդրահարույց դրույթների համար, հակառակ դեպքում կնշեր, որ ընդհանրապես մնացյալ հարցերի վերաբերյալ ամեն ինչ սահմանադրական է։ Բայց հակառակ տրամաբանությունն է իրացրել։ Քանի որ դիմող սուբյեկտը հանդիսանում էր ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդը, այն հանդիսանում է վերացական սահմանադրական վերահսկողության ընթացակարգ, այսինքն՝ ոչ թե կոնկրետ իրավիճակներն են գնահատման առարկա դառնում, այլ ընդհանուր, այսպես ասած, աբստրահավաք սահմանադրաիրավական արդարադատության վերահսկողությունը։ Հիմա, երբ նայում ենք այս տրամաբանության ներքո, դեռ նոր խնդիրներ են ի հայտ գալու, և Սահմանադրական դատարանն արձանագրելու է դրանք, երբ արդեն կոնկրետ անձինք էլ կարող են դիմել Սահմանադրական դատարան կոնկրետ դեպքերի վերաբերյալ։ Վստահ եմ՝ դատաիրավական համակարգը դրանից տեղեկացված է։ Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ է Սահմանադրական դատարանի որոշումը չկատարվել, չպահպանվել, ներկայացրածս դրույթները խաթարվեն. չեմ կարող տեսականորեն դա բացառել, բայց դատավորները պարտավոր են լինել պրոֆեսիոնալ, արհեստավարժության սկզբունքը դատավորի վարքագծի և առաքինության պարտադիր վավերապայմաններից մեկն է։ Եթե դատարանները կարող են ՍԴ-ի որոշումը խախտել, դա նույնն է, ինչ խախտեն Սահմանադրությունը։ ՍԴ որոշումն իր իրավական ուժի տեսանկյունից փաստացի հաջորդում է Սահմանադրությանը, ինչ-որ իմաստով նույնիսկ զուգահեռ է Սահմանադրության հետ, որովհետև ՍԴ որոշումները մեկնաբանում են սահմանադրական նորմերը, սահմանադրի կամքը։ Շատ կարևոր է, որ ունենք եռաստիճան դատական համակարգ։ Լավ, համարենք՝ առաջին ատյանում մի դատավոր որոշում է, որ, քավ լիցի, եկեք խախտենք Սահմանադրությունը։ Վերաքննիչ ատյանո՞ւմ էլ երեք դատավոր պետք է այդպես մտածի։ Չբացառենք։ Վճռաբեկ դատարանո՞ւմ էլ։ Չբացառենք, բայց այդ ամենից հետո հարցը նորից կարող է հայտնվել Սահմանադրական դատարանում, որովհետև եռաստիճան դատական համակարգը սպառելուց հետո ցանկացած ֆիզիկական անձ կարող է ներկայացնել իր դիմումը Սահմանադրական դատարան, որի որոշումները պարտադիր են կատարման համար, նույնիսկ, որպես նոր հանգամանք, ենթակա են վերանայման։ Սա ռեսուրսի տեսանկյունից այնքան անարդյունավետ մոտեցում կլինի։ Հիմա առնվազն ֆիքսենք, որ Սահմանադրական դատարանի որոշումը վաղեմության ժամկետի մասով դեռևս չի կատարվել»,-եզրափակում է Արամ Վարդևանյանը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
-
12:04
25.07.26
Մամուլի տեսություն 25.07.2026
Կարդալ ավելին
-
11:20
25.07.26
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
Կարդալ ավելին
-
11:15
25.07.26
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
Կարդալ ավելին
-
11:00
25.07.26
Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»
Կարդալ ավելին