Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:26
25.11.25
552

Բայրամովը Վատիկանում քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում արձանագրված առաջընթացը

Img default alt hy

Վատիկան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվականները, հանդիպման ընթացքում Բայրամովն արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում արձանագրված առաջընթացը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Ադրբեջանի և Վատիկանի միջև հարաբերությունների զարգացումը, միջկրոնական երկխոսության ոլորտում համագործակցությունը և գլոբալ խաղաղության նախաձեռնությունները։