Լրահոս
Հասարակական
16:34
17.03.26
1 113

Բաքվի բանտից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանը չի կարողանում քայլել առանց ձեռնափայտի․ News.am

Img default alt hy

Վիգենի առողջությունը գնալով վատթարանում է։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Էուլջեքջյանի կինը Լինդա Էուլջեքջյանը։

«Վիգենը չի կարողանում քայլել առանց ձեռնափայտի, տառապում է բարձր արյան ճնշումից, մասամբ կորցրել է լսողությունը։ Այժմ սպասում ենք սրտի վիրահատությանը»,- հավելեց Լինդա Էուլջեքջյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15–ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 4 գերի՝ Գևորգ Սուջյան, Դավիթ Դավթյան, Վիգեն Էուլջեքջյան և Վագիֆ Խաչատրյան։

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել է 2020թ. նոյեմբերի 9-ին Շուշիի մոտակայքում, լիբանանցի Մարալ Նաջարյանի հետ: Նրանք գնացել էին Արցախ, որպեսզի Շուշիի հյուրանոցից մեկից վերցնեին Նաջարյանի իրերը։  Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել 2021 թվականի մարտին։

Վիգեն Էուլջեքչյանին Բաքվի դատարանը 2021 թվականի հունիսի 14-ին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: