Լրահոս
Հասարակական
17:45
21.10.25
7 363

Այո, սատարելու եմ ՀՀ վարչապետին. Ստեփան Ասատրյան

Img default alt hy

Կարգալույծ արված Տեր Արամ քահանա Ասատրյանը՝ ավազանի անունը՝ Ստեփան, հայտարարել է, որ ինքը պատրաստակամություն է հայտնել մասնակցել կարգապահական հանձնախմբի նիստին, որտեղ քննվել է իր կարգալուծության հարցը: 

Այս մասին նա հայտարարել է լրատվամիջոցների հետ զրույցում: 

«Վերջապես եթե պետքա ես դատի մասնակցեմ, կանգնեմ ատյանի առաջ, ես նախօրոք պետք է իմանամ, թե ինչի համար եմ դատվելու»,- ասել է Ստեփան Ասատրյանը՝ հավելելով՝ «դատարանը սխալվել է, ես ակնկալում եմ, որ դատարանը իրա սխալը կուղղի»:

Նա հայտարարել է նաև, որ պատրաստվում է սատարել Նիկոլ Փաշինյանին. 

«Եթե այսօր մինչև երեկո իրենք  ինչ որ գրել և ստորագրել են, չփոխեն, այո, սատարելու եմ: 

Սատարելու եմ: Եվ արդեն պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետը ինչ ասում է, ճիշտ է ասում, իսկ ես ճշմարտության կողքին եմ լինելու: Այո, սատարելու եմ ՀՀ վարչապետին»,- ասել է Ստեփան Ասատրյանը: