Լրահոս
Տնտեսական
22:19
14.03.26
500

Այո, հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան

Img default alt hy

Չեմ կարող հիմա խոստանալ, որ գազի գինը կիջնի, բայց ես կարող եմ ասել, որ այո, հնարավոր է, հնարավոր է բանակցել։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Հնարավոր է ցույց տալ, որ սա փոխշահավետ է։ Գազի գինը էժան պահելու հիմնական մեր փաստարկները ո՞րն էին։

Այն էր, որ դուք մեր գործընկերն եք։ Հայ ռուս գազարդը 45-45-10% էր ձևավորվել։ 45-ը Հայաստանի Հանրապետությունը, 45-ը Գազպրոմն էր և Իտերա կազմակերպություն կար, որը 10% էր կազմում, մասնավոր ընկերություն էր ռուսական: Եվ մենք ասում էինք, որ հակառակը մենք պետք է էժան գազ ստանանք, որ դուք ուրիշներին ցույց տաք, որ ձեր մուտքը այդ բիզնեսի մեջ որոշակի դիվիդենտներ է տալիս Հայաստանի Հանրապետությանը: Ռուսաստանում կա մեր ընդհանուր անցյալից եկած որոշակի սենտիմենտալ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ»,- նշեց Քոչարյանը: