Լրահոս
Աշխարհ
23:30
27.11.25
466

Ավստրալիայում մեծ շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկների վրա

Img default alt hy

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայտնի Քայլիս լողափի մոտ մեծ շնաձուկը հարձակվել է երկու զբոսաշրջիկների վրա։ Կինը տեղում մահացել է, իսկ տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ավստրալական ABC հեռուստաալիքը։

Սա այս տարի Ավստրալիայում գրանցված շնաձկան 18-րդ հարձակումն է և չորրորդ մահացու դեպքը։

«Տղամարդը և կինը, երկուսն էլ 20 տարեկան օտարերկրյա զբոսաշրջիկներ, լողում էին Քրաուդի ծոցում՝ Քայլիս լողափի մոտ, երբ նրանց վրա հարձակվեց շնաձուկը։ Չնայած ողբերգության ականատեսների օգնությանը, կինը տեղում մահացել է մինչ շտապօգնության ժամանումը:  

Տղամարդուն հաջողվել է փրկել, այժմ նա գտնվում է հիվանդանոցում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր»,-- գրում է ABC-ն՝ չնշելով զոհի և տուժածի ազգությունը։ 

Մասնագետների կարծիքով, հարձակվող գիշատիչը կարող էր լինել մեծ ցուլ շնաձուկ, որը հայտնի է իր ագրեսիվությամբ։ Այս տեսակը մարդկանց համար ամենավտանգավորներից մեկն է։

Դեպքից հետո Քայլիս լողափի ափին, որը հայտնի զբոսաշրջային վայր է, տեղադրվել են հինգ շնաձկան թակարդներ։ 

Լողափն ինքնին, ինչպես նաև մոտակա հանգստի գոտիները, ներկայումս ժամանակավորապես փակ են։ Անօդաչու թռչող սարքերը ներկայումս հսկում են ծոցի ափամերձ գիծը, քանի որ իշխանությունները փորձում են գտնել մարդասպան շնաձկանը։