Լրահոս
Հասարակական
11:42
23.10.25
8 896

Ասում ես՝ կաթողիկոսը աղջիկ ունի, օրենքով չի թույլատրվում, իսկ օրենքով թույլատրվո՞ւմ է, որ վարչապետը պետական դավաճան լինի. Հուսիկ Արա

Img default alt hy

«Պետք է Նիկոլ Փաշինյանին պատվիրողից հարցնել՝ Ալիևից ու Փաշազադեից, թե մինչև ուր պետք է հասնի հակաեկեղեցական արշավը: Ենթադրաբար պետք է հասնի Հայ առաքելական սուրբ եկեղեցու վերջնականապես ոչնչացմանն ու կործանմանը, կամ այնպիսի վիճակին հասցնելուն, որ եղած-չեղած նույն հաշիվը լինի: Ինքը կատարում է իր տերերի պատվերը, իսկ տերերը ծրագրել են ոչնչացնել ոչ միայն եկեղեցին, այլև ընդհանրապես հայ էթնոսն ու հայ ժողովրդին»,- «News. 5tv.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, ասաց բանաստեղծ Հուսիկ Արան.

«Դարեր շարունակ զգուշացել, վախեցել են մեր եկեղեցուց, որովհետև ինքը կուռ, ազգապահպան կառույց է: Թշնամին լավ գիտի, որ եթե եկեղեցին քանդեց, ժողովուրդը ոչնչանալու է: Ես հիմա բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ մեզ պահել է եկեղեցին: Արշավը կաթողիկոսի դեմ չէ, եկեղեցու դեմ է, մեր հոգևոր ինքնության դեմ է»,- ասաց բանաստեղծը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կաթողիկոսը կարգալույծ է.

«Ասում է «կարգալույծ», էդ դո՞ւ ես կարգալույծ արել, դու իրավունք ունե՞ս կաթողիկոս կարգալույծ անելու: Դու ասում ես՝ կաթողիկոսը աղջիկ ունի, օրենքով չի թույլատրվում, իսկ օրենքով թույլատրվո՞ւմ է, որ վարչապետը պետական դավաճան լինի: Ինքը մեղավոր չէ, ժողովուրդն է մեղավոր, որ իրեն քվե տալով ասում է՝ «ցեղասպանիր մեզ»: Ինքը մեզ տանում է նոր ցեղասպանության, «Արցախ 2» է լինելու»,- նշեց Հուսիկ Արան։