Լրահոս
Առողջապահական
21:59
23.04.20
102

Աշխարհը դեղ է փնտրում. Փորձարկումներ՝ մարդկանց վրա

Ի վերջո ի՞նչն է կանգնեցնելու կարմիր շոշափուկներով իդեալական կլոր ու անխոցելի թվացող թագավարակը: Աշխարհն ինչ ասես չի փորձում: Ֆրանսիայում քննարկում են ամենաանհավանական միֆ թվացող տարբերակն անգամ՝ նիկոտինով բուժումը: Դեռ ավելի խելքին մոտ է թվում ոչ թե դեղ, այլ պատվաստանյութ գտնելու հնարավորությունը, որովհետև առողջացած մարդկանց արյան պլազմայում հակամարմիններ կան, մնում է ճիշտ օգտագործել դրանք: