Լրահոս
Հասարակական
10:40
14.12.25
715

Ահազանգ է ստացվել, որ «Գնթունիկ» սուպերմարկետի տանիքում կրակ և ծուխ է նկատվում

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:20-ի սահմանններոմ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքում գտնվող «Գնթունիկ» սուպերմարկետի տանիքում կրակ և ծուխ է նկատվում, հայտնում է Shamshyan.com-ը։
  
Մինչ հրշեջների ժամանումը՝ տանիքի մի հատվածում առաջացած կրակի տարածումը կանխել են «Գնթունիկ»-ի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները: