Լրահոս
Քաղաքական
19:29
18.03.26
115

Արմինե Օհանյանի գործը՝ լրատվամիջոցներին լռեցնելու միջո՞ց. իշխանության նախընտրական իրարանցումը

Բռնության կոչ հնչեցնելու հոդվածով սկսված քրեական մի վարույթով երեկ որպես վկա հարցաքննվել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը: Արմինե Օհանյանը «Հայլուր»-ին հայտնել է, որ անցած տարվա դեկտեմբերին իր գրած հոդվածներից մեկին է վերաբերում քրեական գործը: Առաջիկա 10 օրվա ընթացքում կպարզվի՝ մեղադրանք կառաջադրե՞ն Օհանյանին: Նա վստահ է, որ իշխանությունը լծվել է ընտրություններից առաջ կատու ճղելու գործին, որ ոչինչ չխանգարի իրենց վերընտրվելու ճանապարհին: