Լրահոս
Հասարակական
14:32
20.03.26
120

«Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող կալանավորը կախվելու միջոցով փորձել է կյանքին վերջ տալ․ խցակիցները և ՔԿ ծառայողները կանխել են

Img default alt hy

Մարտի 20-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, հացադուլի մեջ գտնվող (կայացված դատավճռի հետ համաձայն չլինելու հիմքով), 1987թ. ծնված կալանավորված անձը կատարել է ինքնասպանության փորձ՝ կախվելու միջոցով, ինչը կանխվել է խցակիցների և քրեակատարողական ծառայողների կողմից։ Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայությունից։

Այնուհետև կալանավորված անձը զննության նպատակով տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, և վերջինս վերադարձվել է հիմնարկ։