Լրահոս
Տարածաշրջան
22:25
14.03.26
616

Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ «անվտանգության հովանոցը» չի լուծի Հորմուզի նեղուցի խնդիրը

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կարծում է, որ Միացյալ Նահանգների կողմից այլ երկրներին առաջարկվող «անվտանգության հովանոցը» չի լուծում և չի կարող լուծել Հորմուզի նեղուցով նավերի անցման հետ կապված խնդիրը։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«ԱՄՆ «անվտանգության հովանոցը» ծակծկված է և ավելի շուտ խնդիրներ է ստեղծում, քան լուծում դրանք»,-գտնում է Արաղչին։ 

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն այժմ «աղերսում են ուրիշներին, նույնիսկ Չինաստանին, օգնել իրենց ապահովել նավագնացության անվտանգությունը Հորմուզի նեղուցում»։

Իրանցի նախարարը դիմել է հարևան արաբական երկրներին՝ կոչ անելով «վտարել օտարերկրյա ագրեսորներին», քանի որ, Արաղչիի համոզմամբ, «նրանց միակ մտահոգությունը Իսրայելն է»։