Լրահոս
Քաղաքական
21:14
20.05.26
169

Անվճար դեղեր՝ հոգեկան շեղում ունեցողներին, կանանց քաշքշողներին. «Ուժեղ Հայաստանի» առաջարկը՝ ՔՊ-ին

Նախընտրական նոր սկանդալ է պայթել «Ուժեղ Հայաստան» դաշինքի շուրջ: Քննչական կոմիտեն հայտնել է իբր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը: Նախաձեռնվել է քրեական վարույթ մի հոդվածով, որը տուգանքից մինչև երեք տարի ազատազրկում է նախատեսում: 

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը վստահեցնում է՝ ինքը Հայաստանի քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն չունի, իսկ իր ու թիմակցիների մասին ապատեղեկատվություն տարածողների դեմ շուտով դատական հայցեր են ներկայացնելու: