Լրահոս
Հասարակական
10:56
30.04.20
84

Անլույս մնացած մարդիկ

Հայաստանում հազարավոր ընտանիքներ այսօր զրկված են հոսանքից ու գազից՝ չնայած վարչապետի հավաստիացումներին, թե արտակարգ դրության ժամանակ անջատումներ չեն լինի: Այս երկուշաբթի լրացավ «Գազպրոմ- Արմենիայի» եւ «Հայէլցանցի»՝ վարձերը վճարելու վերջնաժամկետը եւ սկսվեցին անջատումները: Գազ եւ էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունները կոմունալ վարձերը վճարելու համար երեք օր ժամանակ էին տվել բաժանորդներին, երբ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը հայտարարել էր, թե ֆորս մաժորը երկրում վերացել է: