Լրահոս
Միջազգային
14:47
18.04.26
341

ԱՄՆ-ի նպատակը Հորմուզի նեղուցով անցնող նավթի նկատմամբ վերահսկողությունն է․ Լավրով

Img default alt hy

Պարսից ծոցով և Հորմուզի նեղուցով անցնող նավթի նկատմամբ վերահսկողության հաստատումը Իրանում իրականացվող ամերիկյան գործողության առանցքային նպատակներից մեկն էր։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Պատերազմ Պարսից ծոցում. այստեղ, իմ կարծիքով, չկա որևէ չարամիտ դիտավորություն։ Ես չեմ կարծում, թե իրականում քաղաքակրթությունն ոչնչացնելու պլաններ են եղել։ Դա, ըստ իս, փոխաբերություն է։ Սակայն իրական նպատակը Պարսից ծոցով, Հորմուզի նեղուցով և Օմանի ծոցով անցնող նավթը վերահսկողության տակ դնելն էր»,- նշել է նախարարը։

Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել պնդմամբ, թե Իրանը՝ որպես քաղաքակրթություն, կարող է կործանվել գործարք կնքելու վերաբերյալ Վաշինգտոնի ներկայացրած վերջնագրի ժամկետի լրանալուց հետո՝ հաշված ժամերի ընթացքում։