Լրահոս
Միջազգային
17:00
18.04.26
224

ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր ժամկետ չկա, քանի դեռ պայմանները համաձայնեցված չեն․ Խաթիբզադե

Img default alt hy

Իրանա-ամերիկյան բանակցությունների նոր ժամկետը դեռևս որոշված չէ. այն կարող է նշանակվել միայն շրջանակային պայմանների շուրջ համաձայնության գալուց հետո։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայիդ Խաթիբզադեն։

«Քանի դեռ մենք համաձայնության չենք եկել շրջանակային պայմանների շուրջ, չենք կարող ժամկետ նշանակել»,- ասել է նա լրագրողներին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Դիվանագետի և մամուլի շփման տեսագրությունը հրապարակել է կատարական «Al Jazeera» հեռուստաալիքը։

Խաթիբզադեի խոսքով՝ կողմերը հասել են «լուրջ առաջընթացի»։ «Սակայն այնուհետև մյուս կողմի մաքսիմալիստական մոտեցումը <...> թույլ չտվեց մեզ համաձայնության հասնել»,- ընդգծել է նա։ Ինչպես պարզաբանել է փոխնախարարը, ամերիկյան այդ պահանջները կնշանակեին, որ Իրանը պետք է դառնար «բացառություն միջազգային իրավունքից»։ «Ցանկանում եմ հստակ հայտարարել. Իրանը չի համաձայնի լինել բացառություն միջազգային իրավունքից, այն ամենը, ինչին մենք կհամաձայնենք, պետք է համապատասխանի միջազգային իրավունքին»,- նշել է նա՝ առանց մանրամասներ հայտնելու։