Լրահոս
Միջազգային
11:27
28.03.26
771

Ամերիկյան ռազմակայանը թիրախավորվել է Իրանի կողմից. ոչնչացվել է վառելիքալիցքավորող ինքնաթիռ

Img default alt hy

Սաուդյան Արաբիայում ամերիկյան «Փրինս Սուլթան» բազային Իրանի հասցրած հարվածի հետևանքով մեկ ամերիկյան վառելիքալիցքավորող ինքնաթիռ ոչնչացվել է, ևս երեքը՝ վնասվել։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին։

«Անցած գիշեր Էլ-Խարջում (Սաուդյան Արաբիա) ամերիկյան զորքերի տեղակայման վայրը դարձել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողության թիրախ։ Այս հաջողված գործողության ընթացքում մեկ վառելիքալիցքավորող ինքնաթիռ ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ երեք այլ ինքնաթիռներ ստացել են վնասվածքներ և շարքից դուրս են եկել»,- մեջբերում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը նրա հայտարարությունը։