Լրահոս
Միջազգային
11:05
28.03.26
440

Ամերիկյան F-16 կործանիչը արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում

Img default alt hy

Ամերիկյան F-16 կործանիչը արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում այն բանից հետո, երբ վնասվածքներ է ստացել «Իրանի օդային տարածքում»: Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը:

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X-ի իր էջում հաստատել է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մերձավոր Արևելքի բազաներից մեկում՝ Իրանի դեմ ԱՄՆ գործողության շրջանակում իրականացրած մարտական թռիչքից հետո, սակայն մանրամասներ չի հաղորդել: