Լրահոս
Քաղաքական
16:44
21.04.26
139

Ալեն Սիմոնյանը և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների նոր փուլը և տարածաշրջանային հարցեր

Img default alt hy

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին հանդիպել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քեւին Հեմիլթոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

ԱԺ նախագահը շնորհավորել է Քեւին Հեմիլթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգացման նոր փուլ կթեւակոխեն:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր: