Լրահոս
Քաղաքական
22:08
20.10.25
234

ԱԱԾ սպա Գևորիկը լավ չի կատարել հանձնարարությունը. նոր ձայնագրությանն է արձագանքում «Մեր ձևովը»

Իշխանամերձ լրատվամիջոցի տարածած ձայնագրության վերաբերյալ հաղորդման հիմքով քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել: Կիրակի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից կառավարվող լրավամիջոցն էր հրապարակել ձայնագրություն, որտեղ իբր երկու մարդ պայմանավորվում են գումարի դիմաց մարդ բերել հանրահավաքներին: «Մեր ձևով» շարժումը արձագանքել է ձայնագրությանը` «մի միջակ բեմադրիչ, վաղուց ծանոթ ձեռագրով «ձայնագրություն» օպերացիա է բեմադրել»: