Լրահոս
Քաղաքական
21:07
12.03.26
164

4 միլիարդ 600 միլիոն դրամի նոր պարգևավճար. Փաշինյանը կրկին պարգևատրում է թիմին

 

«3 ու կես միլիարդ դրամ պարգևավճարի սկանդալը դեռ չմարսած՝ կառավարության ղեկավարը հայտարարում է նոր, ավելի ճոխ պարգևատրումների մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախատեսում է ևս 4 միլիարդ 600 միլիոն դրամ պարգևավճար տալ իր թիմին: Փաշինյանը կարծում է, որ իր կաբինետը այսպիսի շռայլություն կարող է թույլ տալ իրեն, որովհետև համոզված է, որ «մեր գոյատևման օրակարգը փոխարինել է Հայաստանի զարգացման օրակարգով»: