Լրահոս
Իրավական
16:25
19.03.26
1 898

3-ամյա երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով վարույթ է նախաձեռնվել․ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել․ News.am

Img default alt hy

Երևանում 3–ամյա երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել։

Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ներգործությունը՝ անչափահասի նկատմամբ, մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ, shamshyan.com–ը հայտնել էր՝ մարտի 12-ին ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոց 29/1 հասցեում գտնվող հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում ծեծի է ենթարկել իր 3-ամյա որդուն, մահճակալից վայր գցել, քարշ տվել սենյակում։ Երեխան վնասվածքներով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Ոստիկանները պարզել են, որ տուժած 3-ամյա տղան Իրաքի քաղաքացի է, նրան բռնության է ենթարկել 35–ամյա մայրը։