Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:30
11.04.19
148

11 Ապրիլի | Հայլուր 18:30

Աշխատանքից ազատվելու երեք դիմում եռագույնի միջադեպից հետո: Նորագավիթի մաքսատանը բողոքում են, ՊԵԿ նախագահն էլ հեռանալու դիմում չի գրի:

ՊԵԿ-ն ամեն ինչ կանի, որ Սպայկան աշխատի: Դավիթ Անանյանը ոչինչ չի լսել շուկա մտնող Բեսթ Ֆրուդի մասին:

Փաշինյանը Ստրասբուրգում ցույց է տվել թավշյա հեղափոխության ձեռքերը: Հայաստանի վարչապետը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում, պատասխանել հարցերի եւ բացել թավշյա ցուցահանդեսը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր սահմաններն ու ԱՄՆ-ում հայերի գաղտնի զենքը: Ֆրանսիայում ապրիլի 24-ը Մակրոնը հռչակեց Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր:

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն ապրիլի 15-ին՝ Մոսկվայում: Հայաստանի եւ դրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը կմասնակցի Սերգեյ Լավրովը:

Ջուլիան Ասանժը ձերբակալվեց: Վիքիլիքսի հիմնադրին ԱՄՆ-ում մահապատիժ է սպառնում:

Եւ Գանգեսի պես երկար, փղի պես խոշոր, Թաջ Մահալի պես ճոխ: Հնդկաստանում մեկնարկել են պատմության մեջ ամենամասշտաբային ընտրությունները: