Լրահոս
Միջազգային
18:00
22.04.26
151

Զելենսկին ուզում է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում. օդային հարվածներից զոհեր կան ռազմաճակատում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Մեծ Բրիտանիա՝ Իրանի և Ուկրաինայի հարցերով բանակցությունների: Օրակարգի դետալները հայտնի չեն: Գիտենք, որ ավելի վաղ Կիևը խնդրել էր Թուրքիային Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպում հյուրընկալել: Կրեմլը չի արձագանքել այս հայտարարությանը, բայց նախկինում Պեսկովի շուրթերով մի քանի անգամ է հայտարարվել՝ Զելենսկիի հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը մնում է ուժի մեջ: