Լրահոս
Տարածաշրջան
19:48
06.03.26
125

Բաքվում խուճապ են գցել սեփական դրոնները. Իրան-Ադրբեջան առճակատման վտանգ են զգում մարդիկ

Ադրբեջանի արտգործնախարարությունը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք Նախիջևանի վրա օդային հարձակումից հետո Բաքվին աջակցող հայտարարություններ են արել նամակների ու հեռախոսազանգերի տեսքով: Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ X-ում հրապարակած լուսանկարում 4 տասնյակ երկրների շարքում ամենավերջում նաև Հայաստանի դրոշն է երևում: «Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերված համերաշխությունը և մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության աջակցության հստակ վերահաստատումը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը: