Լրահոս
Հասարակական
23:15
02.11.25
1 929

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա 6 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Նոր Հաճն տանող ճանապարհին՝ կամրջի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը: 

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարրները, բժիշկներն էլ նրանց մինչև Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում անհրաժեշտ բւոժօգնությունն են ցուցաբերել: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է ճամփեզրին տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա, իսկ «Jeep»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, «Jeep»-ի շարժիչն էլ պոկվել ու շպրտվել է: