Լրահոս
Հասարակական
22:30
23.05.26
550

Վրաերթ՝ Մասիսում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Img default alt hy

Մայիսի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Հրաչ Շ․-ն իր վարած «Audi» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գևորգ Թ․-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորի վիճակը գնահատվել է ծանր։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։