Լրահոս
Քաղաքական
16:34
05.09.19
82

Վիտալի Բալասանյանը ՀՔԾ-ից ծանուցագիր չի ստացել

Img default alt hy

Արցախի ազգային անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայլուրի հետ զրույցում ասաց, որ Հատուկ քննչական ծառայությունից ծանուցագիր չի ստացել հարցաքննության ներկայանալու վերաբերյալ: Մեր տեղեկություններով ՀՔԾ-ն ծանուցագիր ուղարկել է, սակայն այն ժամանակին տեղ չի հասել: Հարցաքննությունը, որը նախատեսված էր այսօր՝ հետաձգվել է: Բալասանյանին հարցաքննության կանչելու մասին տեղեկությունները Հատուկ քննչական ծառությունը չի մեկնաբանում: Վիտալի Բալասանյանը վերջին օրերին աչքի էր ընկել Նիկոլ Փաշինյանի կառավարության հասցեին սուր քննադատությամբ: Նա կոչ էր արել ուշքի գալ ու րոպե առաջ հրաժարական տալ: «Ազգը ըմբոստանալու է ու ավելի վատ վիճակի մեջ են հայտնվելու: էդ նույն մարդիկ, որոնք էս ազգին տարել են սխալ ճանապարհով պետք է րոպե առաջ զգաստանան, ներողություն խնդրեն»,- ասել է Բալասանյանը: