Լրահոս
Հասարակական
21:50
02.11.25
3 982

Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է․ նոր մանրամասներ՝ ավտոբուսի վթարից

Img default alt hy

Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

9 տուժածների բուժօգնությունը կազմակերպվել է երևանյան բուժհաստատություններում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին, ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։