Լրահոս
Միջազգային
15:30
23.05.26
123

Վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է 25 նավ

Img default alt hy

Վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել է 25 նավ, այդ թվում՝ լցանավեր, բեռնարկղանավեր (կոնտեյներանավեր) և այլ առևտրային նավեր։ Այս մասին հայտնել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ռազմածովային ուժերը։

Ըստ Fars գործակալության տարածած հայտարարության՝ անցումն իրականացվել է «թույլտվություններ ստանալուց հետո» և «ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հետ համակարգմամբ»։