Լրահոս
Միջազգային
19:55
31.03.26
340

Վաշինգտոնը մեղադրում է Փարիզին օդային տարածքը փակելու մեջ․ BFMTV-ն՝ հերքում

Img default alt hy

Ֆրանսիան չի փակել երկրի օդային տարածքը ամերիկյան ինքնաթիռների համար՝ հակառակ Թրամփի խոսքերի. հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով իր աղբյուրին:

Լրատվական ալիքի զրուցակիցը պնդում է, որ վայրէջքի պայմանները մնում են նույնը. կարող են վայրէջք կատարել միայն լոգիստիկ տրանսպորտային ինքնաթիռները, տվյալ դեպքում՝ Իստր և Ավոր բազաներում:

Այսօր ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի մոռանա, որ Փարիզը հրաժարվել է թույլատրել ռազմական բեռներով թռչող ամերիկյան ինքնաթիռների անցումը:

«Ֆրանսիան թույլ չտվեց ռազմական հանդերձանքով բեռնված և դեպի Իսրայել ուղևորվող ինքնաթիռներին թռչել իր տարածքի վրայով։ Ֆրանսիան ՇԱՏ ԱՆՕԳՈՒՏ էր «Իրանի դահճի» հարցում, ով հաջողությամբ ոչնչացվեց։ ԱՄՆ-ն ԴԱ ԿՀԻՇԻ՛!!!»,- գրել է Թրամփը Truth Social-ում։