Լրահոս
Հասարակական
22:08
02.11.25
296

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եգիպտական Մեծ թանգարանի բացման արարողությանը (տեսանյութ)

Img default alt hy

Եգիպտոս կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եգիպտական Մեծ թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը ներկա էին շուրջ 80 երկրների պատվիրակություններ աշխարհի բոլոր մայրցամաքներից, ավելի քան մեկ տասնյակ թագավորներ և թագաժառանգներ, շուրջ քսան երկրների նախագահներ ինչպես նաև կառավարությունների ղեկավարներ ու բարձրաստիճան այլ հյուրեր։