Լրահոս
Միջազգային
21:27
23.05.26
818

Թրամփը Իրանի հետ գործարքի կամ պատերազմի վերսկսման հավանականությունը գնահատել է 50/50

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք կնքելու կամ ռազմական գործողությունները վերսկսելու հավանականությունը 50/50 է։

«Կարծում եմ՝ երկու տարբերակից մեկը տեղի կունենա. կամ ես նրանց ավելի ուժեղ հարված կհասցնեմ, քան երբևէ, կամ մենք լավ գործարք կստորագրենք», - ասել է նա Axios պորտալին տված հարցազրույցում՝ երկու տարբերակների հավանականությունը գնահատելով «հաստատուն 50/50»։