Լրահոս
Միջազգային
17:23
23.05.26
1 057

Թրամփը Հնդկաստանի վարչապետին հրավիրել է Սպիտակ տուն

Img default alt hy

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների զարգացումը և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։

«Մենք քննարկել ենք հնդկա-ամերիկյան համապարփակ ռազմավարական գործընկերության կայուն առաջընթացը և տարածաշրջանային ու գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։ Հնդկաստանը և Միացյալ Նահանգները կշարունակեն սերտորեն համագործակցել ի շահ ողջ աշխարհի», - գրել է կառավարության ղեկավարը X սոցիալական ցանցում՝ Նյու Դելիում պետքարտուղարի հետ հանդիպումից հետո, որը Հնդկաստան է ժամանել քառօրյա այցով։

Ինչպես հայտնել է հանրապետությունում ԱՄՆ դեսպան Սերխիո Գորը, Ռուբիոն Մոդիին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ «մոտ ապագայում» այցելելու Սպիտակ տուն։

Պետքարտուղարն իր այցը սկսել է Կալկաթա կատարած այցով։ Կիրակի օրը նա կհանդիպի Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ և կայցելի Նյու Դելիում ԱՄՆ դեսպանատուն, իսկ երկուշաբթի կմեկնի Ջայպուր և Ագրա։ Երեքշաբթի տեղի կունենա Անվտանգության և զարգացման քառակողմ երկխոսության (QUAD) մասնակից երկրների՝ Ավստրալիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի արտգործնախարարների խորհրդակցությունը։