Լրահոս
Իրավական
10:45
23.05.26
318

Տեղեկություններ ունենք՝ Բաքվում տեղի են ունենալու որոշ հայ գերիների՝ վերաքննիչ բողոքների քննության դատական լսումները. Սահակյան. News.am

Img default alt hy

Տեղեկություններ ունենք, որ մայիսի 26-ին Բաքվում տեղի են ունենալու որոշ հայ գերիների՝ վերաքննիչ բողոքների քննության դատական լսումները: Այս մասին NEWS.am-ին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

«Տեղեկությունը  մեզ է հասել գերիների ընտանիքներից: Այն իրականում շատ կցկտուր է: Նույնիսկ չունենք պատկերացում, կոնկրետ ում գործերով է վերաքննիչ բողոքը ներկայացվել և վարույթ ըմդունվել, ինչպես է դա արվել, քանի որ անգամ Ռազմական դատարանի դատավճիռները նրանց չէին տրամադրվել:

Ցավոք, ստեղծվել է իրավիճակ, որ մենք որևէ հնարավորություն չունենք հավաստի տեղեկատվություն ստանալու: Նաև սա էր պատճառը, որ մենք  խնդում էինք գործարկել «հովանավոր տերության» մեխանիզմը, բայց ցավոք, որևէ ռեալ արդյունք այդպես էլ չունեցանք: Հյուպատոսական այցելությունների և աջակցության գործիքակազմը ևս շարունակում է մնալ չկիրառված»,-նշեց փաստաբանը: