Լրահոս
Հասարակական
14:17
19.05.26
324

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Img default alt hy

Երևանում մայիսի 19-ի և 20-ի երեկոյան, 21-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում մայիսի 19-ի և 20-ի ցերեկը, 21-24-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:

Մայիսի 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա։