Լրահոս
Միջազգային
14:08
21.05.26
822

ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին և ԱՄՆ-ին․ Զախարովա

Img default alt hy

Ռուսաստանը լիովին տրամադրված է օգնելու Իրանին և ԱՄՆ-ին հարստացված ուրանի շուրջ այնպիսի որոշումների իրականացման հարցում, որոնք նրանք կարող են ձեռք բերել բանակցությունների ընթացքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ուզում եմ հիշեցնել Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ Իրանի՝ խաղաղ ատոմային ծրագիր զարգացնելու անխախտելի իրավունքի վերաբերյալ՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման պայմանագրի։ Այն հարցը, թե ինչպես տնօրինել այդ իրավունքը, այդ թվում՝ ուրանի հարստացման և իր տրամադրության տակ գտնվող միջուկային նյութերի համատեքստում, կարող է ընդունել միայն ինքը՝ իրան ժողովուրդը,- ընդգծել է Զախարովան։ - Ռուսաստանը լիովին պատրաստակամ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Թեհրանին և Վաշինգտոնին այն որոշումների իրականացման գործում, որոնք նրանք կարող են ձեռք բերել բանակցությունների ընթացքում»։

Նրա խոսքով՝ այս խնդիրը կարող է կարգավորվել միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա և հաշվի առնելով Իրանի շահերը։ «Ես հասկանում եմ, որ ձեզ հետաքրքրում են հենց այդ բանակցային գործընթացների մանրամասները, բայց դա այն մասն է, որը դեռևս մնում է փակ դռների հետևում»,- նշել է դիվանագետը։